Մի խումբ հայ եւ թուրք երաժիշտներ ապրիլի 22-ին համերգով են հանդես եկել Ստամբուլում։

Համերգը նվիրված է եղել 1915-ի ապրիլի 24-ին մահվան ուղարկված հայերի հիշատակին։

Համերգին մասնակցել են Հասմիկ Հարությունը, Կարինե Հովհաննիսյանը, Արա Դինքջյանը, Օննիկ Դինքջյանը, Շահան Արծրունին, Հայկ Յազդջյանը եւ այլք։

Համերգի կազմակերպիչներն են Anadolu kultur, Kalan Muzik, Fineco թուրքական կազմակերպությունները եւ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը։