Հաղթանակի զբոսայգում քիչ առաջ կառավարության անդամներին, Հայաստանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին պաշտոնական ճաշ տրվեց:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ճաշը մատուցվում է զինվորական վրաններում:
Նշենք, որ Հայրենական պատերազմի վետերաններին եւ հյուրերին մատուցվում է սովետական զինվորական ճաշ՝ հաճար եւ հնդկացորեն:
Վետերանները վրանի ներսում միմյանց շնորհավորեցին հայրենասիրական երգերով եւ պարեցին:











