Եմենում ռազմական հակամարտության հետեւանքով զոհվել է առնվազն 1,6 հազար մարդ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության տվյալները:

«Հակամարտության արդյունքները ցույց են տալիս, որ այն ունի սարսափելի հետեւանքներ քաղաքացիական բնակչության համար: Հակամարտությունից երկու ամիս անց ավելի քան 1600 սպանված եւ ավելի քան 6200 վիրավորներ օդային հարվածների եւ ցամաքային մարտերի հետեւանքով»,-հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության Եմենի ստորաբաժանման ղեկավար Յոհանես վան դեր Կլաուն:

Նրա տվյալներով, հակամարտության հետեւանքով ավելի քան 450 հազար բռնի տեղահանվածներ կան: