Եմենում տիրող իրավիճակի կարգավորման հարցով բանակցությունները մայիսի 28-ին կընթանան շվեյցարական Ժնեւ քաղաքում։ Այս մասին ասված է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղար ուրախ է հայտնել մայիսի 28-ին Ժնեւում կայանալիք համապարփակ խորհրդատվությունների մեկնարկի մասին»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում մասնակցել ՄԱԿ խորհրդատվություններին կամավոր եւ առանց լրացուցիչ պայմանների։

Եմենը իր հերթին հայտարարել է, որ պաշտոնական հրավեր չի ստացել։