ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել է, որ իրենց կազմակերպությունը հետաքննություն է սկսում Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում ՄԱԿ-ի խաղաղապահների կողմից երեխաների նկատմամբ բռնությունների մեղադրանքներով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բան Կի-Մունի հայտարարությունը հնչել է ի պատասխան քննադատության, որ ՄԱԿ-ը բավարար չափով ջանքեր չի գործադրել իր խաղաղապահների հասցեին նման մեղադրանքները հետաքննելու հարցում:
BBC-ի թղթակիցը նշում է, որ երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ առաջին զեկույցները հայտնվել են դեռ մեկ տարի առաջ: Տուժածներից մի քանիսը եղել են մինչեւ 9 տարեկան:



























