Հունական կղզիներ ժամանող ներգաղթյալների թիվը անցյալ տարվա համեմատ 6 անգամ մեծացել է։ Այս մասին վկայում են ՄԱԿ տվյալները։

Կազմակերպության տեղեկություններով՝ այս տարվա միայն վերջին 5 ամիսների ընթացքում Հունաստան է ժամանել 42 հազար ներգաղթյալ՝ հիմնականում Աֆրիկայից, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Փախստականների հարցերով ՄԱԿ Գերագույն հանձնակատարի վարչությունից տեղեկացրել են, որ օրական Հունաստան է ներգաղթում մոտ 600 միգրանտ, եւ մոտ օրերս հոսքը կարող է մեծանալ։

Հաղորդվում է, որ Աթենքը լրացուցիչ ռեսուրսներ չունի նման մասշտաբի հումանիտար ճգնաժամը լուծելու համար։