ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը կոչ է արել կրոնական առաջնորդներին իրենց դերակատարումն ունենալ խաղաղության ու հաշտության հասնելու գործում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«ներկա անկայուն ժամանակներում կրոնական առաջնորդները կարող են «սոսնձի» դեր կատարել՝ հիմնված արժեքների վրա՝ բոլորին իրար կապելու, ինչպես նաեւ հակամարտությունների լուծման ու խաղաղություն սերմանելու միասնական հիմք ստեղծել»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Աստանայում կրոնական առաջնորդների համագումարի ժամանակ:

Բան Կի-Մունն ընդգծել է, որ կրոնական առաջնորդները պետք է պաշտպանեն ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները: «Որքան մեծ է տարածքը ժողովրդավարության եւ մարդու հիմնարար իրավունքների համար, այնքան քիչ են հնարավորությունները ծայրահեղականության եւ բռնության համար»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: