ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին հաստատել է, որ Ժնեւում Եմենի վերաբերյալ խորհրդակցությունը կսկսվի կիրակի՝ հունիսի 14-ին:

«Ես հաստատում եմ դա», - հայտարարել է նա ՄԱԿ-ի ժնեւյան շտաբ-բնակարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Ինչպես նշել է Ֆաուզին՝ սկզբնական շրջանում խորհրդակցությանը ներկա կգտնվի նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, ով նաեւ մի շարք առանձին հանդիպումներ կունենա մասնակիցների հետ:

Ներկա դրությամբ անհայտ է, թե որքան կշարունակվեն խորհրդակցությունները: