Ժնեւում Եմենի հակամարտության կողմերի եւ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի միջեւ հունիսի 15-ին պլանավորած հանդիպումը չի կայացել։
«Հանդիպումը չի կայացել նյութատեխնիկական պատճառներով։ Բանակցությունների որոշ մասնակիցներ դեռ ճանապարհին են, եւ ես վստահ եմ, որ նրանք կմիանան մեզ առաջիկա ժամերին»,- ասել է Բան Կի Մունը։
Նա Եմենի հակամարտության կողմերին կոչ է արել Ռամադան ամսվա նախաշեմին համաձայնության հալ մարդասիրական դադարի հարցում։
«Մենք կոչ ենք անում լոկալ հրադադարի շուրջ համաձայնության գալ»,- հայտարարել է նա լրագրողներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բան Կի Մունը նշել է, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի տարածաշրջանում Սիրիայի կամ Լիբիայի հակամարտության նման մեկ այլ ճգնաժամ ծավալվի։





























