Կրեմլում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, Պուտին-Օբամա հնարավոր հանդիպման նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նման հանդիպում դեռ չի նախապատրաստվում»,-ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարոտւղարի օգնական Վիկտորյա Նուլանդի խոսքն այն մասին, որ Պուտինի ՄԱԿ այցելության դեպքում երկու երկրների առաջնորդների նման շփում կարող է կայանալ:

Պեսկովը նաեւ չի հստակեցրել՝ արդյոք Կրեմլում նման այցի վերաբերյալ որոշում կայացվել է: «Մենք կհաղորդենք, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասաբլեա նախագահի այցի վերաբերյալ որոշում կայացվի»,-ընդգծել է Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: