Դանիայի խորհրդարանի խոսնակ, երկրի ֆինանսների նախկին նախարար Մոգենս Լյուքեթոֆթը ընտրվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանի նախագահ։ Նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին։
Նա եղել է միակ թեկնածուն։ Նրա թեկնածությունն առաջադրել էին արեւելաեվրոպական պետությունները, եւ Լյուքեթոֆթը ընտրվել է առանց քվեարկության, պարզապես ԳԱ պատվիրակների հավանությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այս պահին Գլխավոր ասամբլեան նախագահում է Ուգանդայի նախկին արտգործնախարար Սեմ Կուտեսան։ ՄԱԿ ԳԱ նախագահը ընտրվում է ամեն տարի հերթական նստաշրջանի անցկացման ժամանակ՝ սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր։





























