2014 թվականին մոտ 275 հազար օտարերկրյա քաղաքացիներ դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով իրենց ապաստան տալ : Այս մասին ասվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության կողմից հունիսի 18-ին Ժնեւում հրապարակված զեկույցում:

Այսպիսով, ՌԴ-ն 2014-ին դարձել է ապաստան տրամադրելու խնդրանքների թվով առաջին երկիրն աշխարհում: Նախորդ տարիներին Ռուսաստանում ապաստանի խնդրանքով դիմողների թիվը երբեք չի անցել 5 հազարից:

Զեկույցի հեղինակների խոսքով, Ուկրաինայում հակամարտության բռնկումը վճռորոշ նշանակություն է ունեցել 2014-ի ցուցանիշների վրա, քանի որ ապաստանի խնդրանքով 271 200 դիմում է եղել, որոնցից 99 տոկոսը եղել են Ուկրաինայի քաղաքացիներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: