2002 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովը թիվ 57/277 բանաձեւով հունիսի 23-ը հռչակել է ՄԱԿ-ի պետական ծառայողի օր (United Nations Public Service Day):
ՄԱԿ-ն իր անդամ պետություններին կոչ է անում այդ օրը հատուկ միջոցառումներ անցկացնել՝ լուսաբանելով զարգացման գործընթացում պետական ծառայության ներդրումը:
Ըստ Calend-ի, ավանդույթի համաձայն, այդ օրը տարբեր միջոցառումներ են անցկացվում, ինչպես նաեւ պետական ծառայության զարգացման գործում ավանդի համար ՄԱԿ-ի մրցանակների հանձնման արարողություն:





























