ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հանգամանքից։ Այս մասին նա հայտարարել է հունիսի 23-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ, հայտնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական Թվիթերը։
«Հատկապես անհանգստացնում է կողմերի ռազմաշունչ հռետորաբանությունը»,- հայտարարել է նա՝ ընդգծելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։





























