Freedom House միջազգային կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Երեւանում հունիսի 23-ին ցուցարարներին ցրելու հետ:
«Freedom House-ը դատապարտում է 237 խաղաղ ցուցարարները ձերբակալումը: Հազարավոր հայեր դուրս են եկել Երեւանի փողոցներ, իրենց բողոքը հայտնելու համատարած կոռուպցիայի դեմ: Նրանք օգտվել են իրենց սահմանադրությամբ երաշխավորված հավաքների ու արտահայտվելու ազատության իրավունքից: Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիական անձանց, ծեծված լրագրողների եւ կոտրված նկարահանող սարքերի լուսանկարները ցույց են տալիս, որ այդ իրավունքները ոտնահարվել են»,-ասված է հայտարարությունում:
Կազմակերպությունը կոչ է անում ամբողջությամբ եւ թափանցիկ կերպով հետաքրրել ոստիկանության կողմից անհամաչափ դաժանության եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման միջադեպերը:





























