ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Տոկիո սիթի» ռեստորանի մոտ իրավապահների իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել  է 49-ամյա «օրենքով գող» Ռուբեն Քոսյանը, ով քրեական աշխարհում  հայտնի է Ռուբեն Իվանովսկի մականունով։ Նրա մոտ հայտնաբերվել է 30 գ հաշիշ, որի համար 10 տարվա ազատազրկում է սպառնում։

«Ռուբեն Քոսյանը կալանքը առանց չափազանցնելու  կարելի է պատմական իրադարձություն համարել։ Ռուսաստանում չկա մի որեւէ այլ մարզ, որտեղ «օրենքով գողը» իրեն այդքան արտոնյալ զգա, ինչպես Քոսյանը Իվանովսկի մարզում։ 1,5  տասնամյակ շարունակ Քոսյանին պատասխանատվության կոչելու փորձ չէր արվել ո՛չ մարզային եւ ո՛չ էլ շրջանային ոստիկանության վարչության կողմից»,- գրում է «Պրայմ Կրայմ» գործակալությունը։