Հանգստյան օրերին տեսարաններ չեն լինելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, Բաղրամյան պողոտայում, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Խաղաղվեք, էսօր հանգստյան օր է, գնացեք հանգստացեք: Տեսարաններ չեն լինելու»,-ասել է նա:

Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում ոստիկանների ու ցուցարարների միջեւ հայտնի մարդկանց կողմից կենդանի պատ կազմելուն, նա նշեց, որ երբեմն դա ցուցարական բնույթ ունի: Հարցին, թե որքանով է կենդանի պատն արդյունավետ, նա պատասխանեց. «Եթե որպես դեկորացիայի՝ ֆիքսվելու համար է, իհարկե, դա արդյունավետ չի, պիտանի չի, իսկ եթե մարդիկ եկել են սրտացավությամբ եւ ուզում են խնդիր լուծել, ուրեմն պետք է իրենց փորձը իրենց տարիքը, կենսագրության փորձը տան այն երիտասարդներին, որպեսզի նրանց մեջ սադրիչներ չմտնեն»:

Հարցին, թե ձեր կարծիքով կենդանի պատը դեկորացիայի համա՞ր է, ոստիկանապետը պատասխանեց. «Տեղ-տեղ»: