Նախօրեին Ազատության հրապարակում բերանը կարած 28-ամյա Հովհաննես Կարապետյանին քիչ առաջ «Շտապօգնության» մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բերանը կարած երիտասարդը համաձայնեց հիվանդանոց գնալ եւ քանդել բերանի կարերը` ընկերների եւ ոստիկանների հորդորները լսելով:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ազատության հրապարակում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման նստացույցի մասնակիցներից մեկը կարել է բերանը։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 6-ին, ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակ պահած ցուցարարներին, որոնք ավելի ուշ  հավաքվել են Ազատության հրապարակում։ Ցուցարարները ցանկացել էին երթ անցկացնել, սակայն ոստիկանությունը չէր թույլատրել:  Ցուցարարներից շատերը գիշերել են Ազատության հրապարակում: