Հարավային Սուդանում ՄԱԿ բազաներում թաքնվող, տեղահանության ենթարկված քաղաքացիների թիվը հատել է 150 հազարի շեմը։ Այս մասին հայտնել է Հարավային Սուդանում ՄԱԿ առաքելությունը։

Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում կազմակերպության ճամբարներում ապրում են 28 հազար մարդ։ Նշենք, որ այստեղ խոլերայի համաճարակ է բռնկվել, որն արդեն խլել է 32 մարդու կյանք։

Եվս 91.5 հազար մարդ հաստատվել են Բենտիու քաղաքի բազայում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի քան 30 հազար փախստական գտնվում են Մալաքալ քաղաքի բազայում։