Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է իրանական միջուկային ծրագրի մասին ՄԱԿ-ի բանաձեւի անթույլատրելիության մասին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցները։
«Նախագծի որոշ հատվածներ խախտում են Իրանական Հանրապետության կարմիր գծերը, սահմանափակում Իրանի մարտունակության ապահովումը։ Նման որոշումը չպետք է իրավական ուժ ունենա»,- ասել է կորպուսի հրամանատար Մուհամեդ Ալի Ջաֆարին։
Պահապանների կորպուսը իրանական զինուժի ամենաազդեցիկ խմբավորումն է։





























