ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  հուլիսի 20-ին ընդունված 2231 բանաձեւը չի վերաբերում եւ չի սահմանափակում բալիստիկ հրթիռների ստեղծման իրանական ծրագիրը: Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ տարածած հայտարարությունում, որը հետեւել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի ընդունմանը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի անհրաժեշտ միջոցներ եւ պլաններ ձեռնարկել իր պաշտպանական հնարավորությունների ակտիվացման ուղղությամբ՝ պաշտպանելու համար սեփական ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունն ընդդեմ ցանկացած տեսակի ագրեսիայի, ինչպես նաեւ տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարում: Դրա հետ կապված Իրանի ռազմական ներուժը, այդ թվում բալիստիկ հրթիռները, նախատեսված են բացառապես օրինական պաշտպանության համար: Այդ սպառազինությունները մշակվել են եւ նախատեսված են ոչ նրա համար, որ զանգվածային ոչնչացման զենք կրեն,հետեւաբար չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի եւ դրա հավելվածների իրավազորության տակ չեն»,-ասված է հայտարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իրանի ԱԳՆ-ն նաեւ ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում ակտիվ դեր խաղալու եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը նպաստելու Թեհրանի վճռականությունը: