Աֆղանստանում 2015թ. առաջին կեսին առնվազն 1.5 հազար խաղաղ բնակիչ է մահացել։ Այս մասին ասված է ՄԱԿ՝ Աֆղանստանի աջակցության առաքելության զեկույցում։
Փաստաթղթում նշվում է, որ հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած հատվածում վիրավորների թիվը հասել է 3329-ի, ինչը 4 տոկոսով ավելի է 2014թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ։ Դրա հետ մեկտեղ ՄԱԿ դիտորդները նշել են, որ զոհերի թիվը անցյալ տարվա հետ համեմատ նվազել է 6 տոկոսով։
ՄԱԿ՝ Աֆղանստանի աջակցության առաքելության ղեկավար Նիկոլաս Հեյոսը ընդգծել է, որ սառը վիճակագրությունը չի արտահայտում Աֆղանստանում բռնության ողջ սարսափը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























