ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարել է, որ ՄԱԿ-ի խաղաղարարների կողմից սեռական բռնության եւ իրավասությունների գերազանցման դեպքերի համար պատասխանավություն պիտի կրեն կազմակերպության առաքելությունների ներկայացուցիչները՝ բոլոր մակարդակներում, փոխանցել է ՌԻԱ Նովոստին։
«Անհրաժեշտ է, որպեսզի քանակակազմ տրամադրող երկրներն օպերատիվ միջոցներ ձեռք առնեն հետաքննության կազմակերպման եւ մեղավորներին արդարադատությանը հանձնելու ուղղությամբ», - նշել է նա։
Գլխավոր քարտուղարի խոսքով, համակարգը չի արձանագրում շատ պատահարներ, ինչի հետեւանքով մեղավորները չեն պատժվում։





























