ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպեն Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, եթե համընկնի գրաֆիկները: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ տպագրության դեպարտամենտի տնօրեն, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես ոչ մի կասկած չունեմ, որ եթե մեր նախարարների գրաֆիկները թույլ տան, նման հանդիպում տեղի կունենա: Լավրովն ու Քերրին ռեկորդային թվով հանդիպումներ են ունեցել երկկողմ հարաբերությունների ողջ ընթացքում»,-հայտարարել է Զախարովան:

Միաժամանակ, նա նշել է, որ դեռ «անհայտ է», թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարության կողմից նման հանդիպում կազմակերպելու դիմում եղել է, թե ոչ: