Այս տարի մոտավորապես 2,5 հազար փախստական է ջրասույզ եղել Միջերկրական ծովում՝ փորձելով անօրինական եղանակով Եվրոպա հասնել, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: 

Ինչպես հաղորդել է  փախստականների հարցերով  ՄԱԿ-ի Գերագույն կոմիսարիատի ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը, ընդհանուր առմամբ  300 հազար հոգի է փորձ ձեռնարկել անօրինական եղանակով Եվրոպա հասնելու:  

Նրա խոսքով, համարյա 200 հազար փախստականի հաջողվել  է ծովային ճանապարհով Հունաստան հասնել, եւս 110 հոգի հասել է Իտալիա, հաղորդում է   Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպայում փախստականների եւ անօրինական ներգաղթյալների թիվը ռեկորդային է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր: