Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը լրագրող Խադիջա Իսմայլովային 7.5 տարվա ազատազրկման է դատապարտել, հայտնում է contact.az-ը։

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 179-րդ (յուրացում եւ վատնում), 192-րդ (ապօրինի ձեռներեցություն), 213-րդ (հարկերից խուսափում) եւ 308-րդ (պաշտոնական դիրքի չարաշահում) հոդվածների հատկանիշներով։ Նրան արդարացրել են 125-րդ հոդվածի (ինքնասպանության դրդում) հատկանիշներով։

Դատախազը պահանջում էր Իսմայլովային դատապարտել 9 տարվա ազատազրկման։

Տեղական եւ միջազգային իրավապաշտպանները վստահ են, որ Իսմայլովայի դեմ ներկայացրած քրեական մեղադրանքները կապ ունեն նրա լրագրողական գործունեության հետ։ Նա հետաքննում էր իշխող վերնախավի շրջանում կոռուպցիայի փաստերը։