Չեմ կարծում, եր Մերձավոր Արեւելքի իրադարձությունները կմեծացնեն փախստականների հոսքը դեպի Հայաստան։ Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական գրասենյակի ղեկավար Քեյթ Պոչապսկին։

«Չեմ կարծում, որ ԵՄ երկրներում տիրող իրավիճակի պատճառով Հայաստանում փախստականների մեծ հոսք է սպասվում։ Այն կմնա այնպես, ինչպես կա։ Բնականաբար մարդիկ ձգտում են այնտեղ, որտեղ ավելի հարմարավետ է, որտեղ կապեր ունեն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանում փախստականներ քանակին, ապա գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ իրենք ակնկալում են, որ Հայաստան կժամանի մոտ 3 հազար փախստական։