Դերասան Ռոուեն Էթքինսոնը Լոնդոնում շրջել է դեղին մեքենայի տանիքին դրված բազկաթոռի մեջ նստած։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The New Musical Express պարբերականը։
Դերասանն այդ կերպ նշել է «Միստեր Բին» հանրահայտ երգիծական սերիալի 25-ամյակը։ Շրջագայության ընթացքում դերասանը կանգ է առել Սենթ Ջեյմսի զբոսայգում՝ պաղպաղակ գնելու համար եւ Բուքենգեմյան պալատում լուսանկարվել է երկրպագուների հետ։











