Մակույկով լողալու սիրահար Դիլան Մարքսը տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ նրան կծել է մրճաձուկը: Միջադեպը տեղի է ունեցել Քալիֆորնիայի ափերի մոտ, շաբաթ օրը: Գիշատիչը վիրավորել է 20-ամյա երիտասարդին՝ բռնելով նրա թաթի վերին հատվածից: Փրկարար ծառայության ներկայացուցիչ Ռոն Օթմանը պատմել է, որ դեպքի պահին մակույկավարը ձկնորսություն էր անում:

Հանգստի ժամանակ նա ոտքերն իջեցրել է ջրի մեջ, այդ պահին էլ հարձակվել է շնաձուկը: Ըստ փրկարարների, դա երեք մետրանով մրճաձուկ է եղել: Օգնության է հասել ընկերը, որը դադարեցրել է արնահոսությունը, իսկ տուժածին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանով: Լոս Անջելես շրջանի փրկարար ծառայության ներկայացուցիչ Լիդիա բարիլյասն ասել է, որ կծածն այնքան էլ ուժեղ չի եղել, բայց վերքը խորն է: