ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ Հուսեյնը դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ հալածանքները։
«Չնայած այդ երկրի իշխանություններին, այդ թվում՝ նախագահին հղած իմ կրկնակի հորդորներին՝ Ադրբեջանում շարունակում են ճնշել, հալածել եւ ահաբեկել լրագրողներին, իրավապաշտպաններին եւ ակտիվիստներին»,- ասված է Գերագույն հանձնակատարի հայտարարության մեջ։
Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը կոչ է արել անհապաղ ազատել բոլոր նրանց, ովքեր բանտարկվել են միայն խոսքի ազատության իրենց իրավունքից օգտվելու եւ այլ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար։
Նրա խոսքով՝ Խադիջա Իսմայլովայի դատավճիռը անկախ ձայների ճնշման վերջին վառ օրինակն է։





























