Երեւանում՝ Անդրանիկի թիվ 102 շենքի բակում այսօր` սեպտեմբերի 8–ին, երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել:
NEWS.am-ի թղթակցին հարեւանները պատմեցին, որ 25-ամյա երիտասարդը նույն շենքի 10–րդ հարկի բնակիչ է, ըստ նախնական տվյալների՝ նա ցած է նետվել 10-րդ հարկից։
25–ամյա Տիգրանը նշանված էր, հարեւանների բնորոշմամբ` «խելոք, հանգիստ տղա էր», եւ իրենք չեն պատկերացնում` ինչը կարող էր նրան ինքնասպանության դրդել։
Քննչական կոմիտեից NEWS.am-ին տեղեկացրին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։











