ՄԱԿ Անվտանգության խորհրդից Ռուսաստանին հեռացնելը տեխնիկապես հնարավոր չէ։ Ցանկացած գաղափար կամ բանաձեւ պահանջում է Խորհրդի բոլոր 5 անդամների համաձայնությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։
Հարցին, թե Կիեւը Վարշավայում քաղաքական գործիչներին համապատասխան կոչեր է արել, Բան Կի Մունը պատասխանել է, որ նման հայտարարություններ չի լսել. «Ես տեղյակ եմ միայն ՄԱԿ անդամների շրջանում աճող ձայների մասին, որոնք պահանջում են վերակազմավորել ԱԽ-ն։ Խոսքը Խորհուրդը ավելի բաց, ժողովրդավար եւ ներկայացուցչական դարձնելու մասին է։ Այդ թեման իրոք քննարկվում է։ Ռուսաստանը ԱԽ մշտական անդամ է։ Ես չեմ ուզում քննարկել հարցեր, որոնց մասին չեմ լսել»,- գրում է ՏԱՍՍ-ը։





























