Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ միգրացիայի հարցերով հատուկ համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 30-ին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը ՝ «Վեստի վսուբոտտու» հաղորդմանը տված հարցազրույցում:

«Առկա ճգնաժամը աճում է ցունամիի նման: Առաջինը, որ նման դեպքում պետք է անեն եւ եվրոպական առաջնորդները եւ ասիական առաջնորդները. անկախ նրանից թե որտեղ ու երբ է կատարվում նման ճգնաժամ՝  իշխանությունները պետք է ապահովեն հարկադիր վերաբնակների արժանապատվությունը / գուցե արժանապատիվ կյանքը՞՞/ եւ անվտանգությունը: Սա հենց այն է, ինչ եվրոպական առաջնորդները դրսեւորում են, սկսում են դրսեւորել»,- ասել է նա:

Գլխավոր քարտուղարը նշել է, որ Եվրոպայում պատրաստվում են տվյալ հարցի հավաքական քննարկմանը նոյեմբերին, սակայն խնդրի հրատապության եւ սրագ արձագանքման անհրաժեշտության պատճառով նա որոշել է համաժողովն անցկացնել սեպտեմբերի 30-ին, նախապես համաձայնեցնելով այս հարցը եվրոպական պետությունների ղեկավարների հետ: