Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ բնակարանում այսօր՝ սեպտեմբերի 15-ին, բացվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանը: Տարվա ընթացքում նիստերի ժամանակ կքննարկվի մոտ 170 հարց:
Մեկ տարով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ կընտրվի Դանիայի ներկայացուցիչ Մոգենս Լյուկետոֆտը, որից հետո կհայտարարվի ավանդական լռության րոպե՝ աղոթքի կամ մտորումների համար: Աշխատանքի առաջին օրը կհաստատվեն օրակարգի հարցերը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քննարկվող հարցերը բաժանված են մի քանի բաժինների՝ միջազգային ֆինանսական համակարգի եւ առեւտրի զարգացում, մշակութային արժեքների վերադարձ, մալարիայի կրճատում, աղքատության վերացում, կյանքի պայմանների բարելավում:
Առանձին բաժնով են ներկայացված ապառազմականացման հետ կապված հարցերը: Օրակարգում ընդգրկված է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ԵՏՄ-ին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























