ՀԱՊԿ–ն կողմ է ՄԱԿ–ի հովանու ներքո միջազգային խաղաղարար գործունեությանը միանալուն, ասված է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ամփոփիչ հայտարարության մեջ։
«ՀԱՊԿ անդամ պետությունները դիտարկում են կազմակերպության խաղաղարար ներուժի զարգացումը որպես գործունեության հեռանկարային ուղղություն եւ կողմ են ՄԱԿ–ի հովանու ներքո միջազգային խաղաղարար գործունեությանը միանալուն։ ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են աջակցել համաշխարհային համայնքի ջանքերի համախմբմանը ՝ միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության, թմրադեղերի ապօրինի շրջանառության ու ապօրինի միգրացիայի դեմ պայքարում եւ միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման գործում»,– ասված է ամփոփիչ հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։





























