ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի աշխատանքը մեկնարկել է: Առաջին նստաշրջանը բացել է Դանիայի ԱԳ նախկին նախարար Մոգենս Լիկետոֆտը:

Նստաշրջանի մեկնարկին «լռության, աղոթքի եւ մտորումների» րոպե է հայտարարվել:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, առաջին նստաշրջանին մասնակցում են ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների պատվիրակները, ինչպես նաեւ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: