ՄԱԿ փորձագետները եկել են եզրակացության, որ Շրի Լանկայում կառավարական զորքերն ու ապստամբ թամիլները ամենայն հավանականությամբ ռազմական հանցագործություններ են գործել։
ՄԱԿ զեկույցում հիշատակվում են մարդկանց խոշտանգումները, մահապատիժները, սեռական բռնությունը եւ այլ հանցագործություններ։ ՄԱԿ-ում առաջարկել են միջազգային տրիբունալ կազմակերպել, որը կզբաղվի հետաքննությամբ, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
2014թ. մարտին ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը Ժնեւում կողմ էր քվեարկել ռազմական հանցագործությունների հետաքննության անցկացմանը, որոնք կարող էին տեղի ունեցած լինել Շրի Լանկայում 25 տարի շարունակ հակամարտող կողմերի միջեւ, որն ավարտվել էր միայն 2009թ.։




























