Ժնեւի ՄԱԿ գրասենյակում Ադրբեջանում մարդու իրավունքների հարցով լսումներ կընթանան, որոնք կազմակերպել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։

Միջոցառման մասնակիցները ուշադրությունը կկենտրոնացնեն Ադրբեջանում 2013թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի վրա։ Իլհամ Ալիեւի նախագահության հենց երրորդ շրջանում է երկրում բռնաճնշումների ալիքն հասել իր գագաթնակետին, ասված է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։