ՄԱԿ՝ փախստականների հարցերով գործակալությունը ԵՄ-ին կոչ է արել 120 հազարից ավելի փախստական ընդունել։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

«Ճգնաժամի այս փուլում վերաբնակեցման մշակված ծրագիրը բավական չէ իրավիճակը կայունացնելու համար»,- հայտարարել է գործակալության մամուլի քարտուղար Մելիսու Ֆլեմինգը։

Մամուլի քարտուղարը հավելել է, որ ծրագիրը չի գործի, եթե երկրներն ի վիճակի չլինեն ավելի շատ մարդկանց ընդունել։