ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան երգչուհի Շակիրան գլոբալ զարգացման ՄԱԿ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ կկատարի Ջոն Լենոնի Imagine երգը՝ նվիրված աշխարհի խաղաղությանը։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Fox News Latino կայքը։

Կոլումբիացի երգչուհին սեպտեմբերի 22-ին ՄԱԿ գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կատարել է երգի կրկներգը։ Շակիրիան երգը  նվիրել է սիրիացի փախստականներին եւ ողջ աշխարհի երեխաներին, որոնք մյուսների պես կրթության եւ ինքնահաստատման իրավունք ունեն։

Շակիրայի ելույթը պլանավորված է սեպտեմբերի 25-ին՝ Հռոմի Պապի ելույթից անմիջապես հետո։