Նյու Յորք է ժամանել Կուբայի պետխորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
Նշենք, որ սա վերջին 15 տարիներին Կուբայի առաջնորդի առաջին այցն է Ամերիկայի Միացյալ Նահանգներ,հայտնում է Mignews -ը՝ վկայակոչելով ВВС-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Կուբան ու ԱՄՆ-ը պաշտոնապես վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները: Հավանայում ու Վաշինգթոնում վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ, վերաբացվել են ԱՄՆ ու Կուբայի դեսպանատներ:
Հուլիսի 20-ին, կեսգիշերից անմիջապես հետո, այդ երկրներում գործող դիվանագիտական առաքելությունները դարձել են լիիրավ դեսպանատներ:
Չնայած պետությունների հարաբերություններում կատարված պատմական փոփոխություններին, երկու կողմերը խոստովանում են, որ իրենց միջեւ դեռ պահպավել է որոշ լարվածություն: Կուբան հայտարարում է, որ շրջափակում առաջացնող էմբարգոն սաստիկ վնասում է Կուբայի տնտեսությանը:




























