Սիրիայի իշխանությունների եւ նախագահ Բաշար Ասադի հետ համագործությունից հրաժարվելը սխալ է: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այսօր մենք ռազմատեխնիկական աջակցություն ենք ցուցաբերում Իրաքին, Սիրիային եւ տարածաշրջանի այլ երկրներին: Սիրիական իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելը մեծ սխալ է: Ասադի կառավարությունը խիզախորեն պայքարում է ահաբեկչության դեմ»,- հայտարարել է Պուտինը:

Նա կոչ է արել ղեկավարվել ոչ թե հավակնություններով, այլ ընդհանուր նպատակներով, եւ միջազգային հակաահաբեկչական ընդարձակ կոալիցիա ստեղծել:

Նա նաեւ երկդիմի է կոչել ահաբեկչության դեմ պայքարի մասին բարձրագոչ հայտարարությունները նրանց կողմից, ովքեր ծայրահեղականներին օգտագործում են՝ սեփական նպատակներին հասնելու համար: