Մենք առաջարկում ենք միջազգային հակաահաբեկչական ընդլայնված կոալիցիա ստեղծել՝ հակահիտլերյան կոալիցիայի նման: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա կարծիքով, կոալիցիայի առանցքային անդամները պետք է մահմեդական երկրները լինեն: Նա նաեւ նշել է, Ռուսաստանը նախարարական նիստ է գումարում՝ մերձավորարեւելյան սպառնալիքը համալիր վերլուծելու համար:

«Փախստականների համար ճամբարներ կառուցելու կարիք չի լինի, երբ ԻՊ-ի դեմ պայքարի համակարգում ստեղծվի: Փախստականներն աջակցության կարիք ունեն, սակայն խնդիրն արմատապես կարելի է լուծել միայն պետականության վերականգնմամբ: «Իսլամական պետություն»-ը նպատակ ունի գերակայել իսլամական աշխարհում եւ ոչ միայն այնտեղ»,- հայտարարել է Պուտինը:

Gazeta-ի փոխանցմամբ, ՌԴ ղեկավարն ասել է, որ «Մերձավոր Արեւելքում վաղուց էին հասունանում քաղաքական եւ սոցիալական խնդիրները, եւ մարդիկ փոփոխություններ էին ուզում, բայց ագրեսիվ արտաքին միջամտությունը հանգեցրեց նրան, որ նրանց կենսակերպը խաթարվեց»: Նա հիշեցրել է, որ ԻՊ-ի շարքերում պատերազմում են իրաքյան նախկին զինծառայողներ, որոնք «ԱՄՆ-ի ներխուժման պատճառով փողոցում էին հայտնվել»:

Պուտինը նաեւ ընդգծել է, որ «չի կարելի է աչք փակել ահաբեկիչների ֆինանսավորման ուղիների վրա, այդ թվում՝ թմրանյութերի, նավթի եւ զենքի վաճառքի»: