Անկարայից համապատասխան խնդրանք ստանալուց հետո Ռուսաստանի  Պաշտպանության նախարարը համաձայնել է հետաձգել  Թուրքիայի տարածքի վրայով դիտորդական թռիչքը։  Այդ մասին հայտարարել է պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին»։

«Բաց երկնքի վերաբերյալ պայմանագրին համապատասխան, ռուսաստանցի մասնագետները պիտի հոկտեմբերի 12-ին Ան-30Բ ինքնաթիռով պլանային դիտորդական թռիչք իրականացնեին Թուրքական հանրապետության տարածքի վրայով՝   Էսքիշեհիր եւ Դիարբեքիր օդանավակայանների օգտագործմամբ», — ասել է նա։

Նա ասել է,  «Ի գիտություն ընդունելով Թուրքիայի Հանրապետությունում առկա իրավիճակը եւ մեր գործընկերների պաշտոնական դիմումը, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել հետաձգել Բաց երկնքի մասին համաձայնագրի շրջանակում իրականացվելիք թռիչքը»։