Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում 2015  թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ արտադրվել է շուրջ 276 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 000  տոննայի դիմաց։

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 13-ի դրությամբ մթերվել է 196 000  տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 000 տոննայի դիմաց։

Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է  6400 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 4700 տոննայի դիմաց։

Խաղողի բերքահավաքի, ինչպես նաեւ մթերման եւ արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են: