Սիրիայի միակ առաջնորդը կարող է լինել սիրիացի ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը չի ձգտում Սիրիայում առաջնորդի դիրքեր ունենալ, այլ ցանկանում է իր ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում։ Սիրիայում  կարող է միայն մեկ առաջնորդ լինել՝ Սիրիայի ժողովուրդը։ Ի տարբերություններ ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի մեր գործընկերների՝ մեր գործողությունները համապատասխանում են ՄԱԿ Կանոնադրությանը։ ԱՄՆ-ը հասցրել է ավելի քան 350 հարված։ Արդյունքը բոլորին հայտնի է. չկա ոչ մի արդյունք»,- ասել է Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։