ԱՊՀ երկրների արտգործնախարարների Խորհրդի հերթական նիստում, որը կկայանա հոկտեմբերի 15-ին Աստանայում, քննարկվելու է ավելի քան 2 տասնյակ հարց։
Միջոցառման օրակարգում դրված է 22 հարց, որոնք վերաբերում են ԱՊՀ գործունեության առանցքային ուղղություններին։ Արտգործնախարարները կքննարկեն ԱՊՀ շրջանակներում համագործակցության եւ արտաքին քաղաքական համակարգման զարգացման հարցերը։ Նրանք կարծիքներ կփոխանակեն արդիական տարածաշրջանային հարցերի եւ միջազգային խնդիրների շուրջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, նախարարները կքննարկեն մարդասիրական, իրավապահ ոլորտներում համագործակցության խորացմանը ուղղված որոշումների նախագծերը։ Արտգործնախարարների քննարկմանը կդրվի ԱՊՀ անդամ երկրների՝ մինչեւ 2020թ. ռազմական համագործակցության նախագծերը։





























