Հոկտեմբերի 14-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով` նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունում, ինչպես նաեւ` Երեւանի փրկարարական եւ Փրկարար ուժերի վարչություններում:

Նախարար Ա. Երիցյանի հրամաններով` ՀՆՓԱԻԿ ՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Համբարձում Վարտումյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում, իսկ Երեւանի N11 ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Սամվել Մարտիրոսյանին` փ/ծ փոխգնդապետի կոչում:

ՏԿԱԻ նախարարի այլ հրամաններով Գագիկ Փիլոյանը, Էդուարդ Բարխուդարյանը նշանակվել են ԵՓՎ N3 ՀՓՋ հրշեջ-փրկարարներ, Հարություն Մարտիրոսյանը եւ Արտակ Հարությունյանը` համապատասխանաբար ԵՓՎ N5 ՀՓՋ եւ ԵՓՎ N5 ՀՓՋ հրշեջ-փրկարարներ, Արթուր Մարգարյանը եւ Օնիկ Օհանյանը` համապատասխանաբար Գորիսի ՀՓՋ վարորդ եւ Մեղրու ՀՓՋ հրշեջ-փրկարար: Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` Ռազմիկ Կնյազյանը նշանակվել է ՓՈՒՎ ՀԱԷԿ վարորդ: