ԱՄՆ իշխանությունները որոշել են դանդաղեցնել Աֆղանստանից իրենց զորքերի դուրսբերման գործընթացը:

«Ես որոշեցի ամերիկյան զինծառայողների ընթացիկ թիվը՝ 9.800 մարդ, 2016 թվականին թողնել Աֆղանստանում: Նրանց առաքելությունը չի փոխվի»,- Սպիտակ տանն ունեցած ելույթում ասել է նախագահ Բարաք Օբաման:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա նաեւ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն որոշել է Աֆղանստանում զինծառայողների թիվը նվազեցնել՝ հասցնելով 5.500 հոգու:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով զինվորական աղբյուրներին, գրել էին, որ Բարաք Օբաման մտադիր է երկարացնել Աֆղանստանում ռազմական ներկայությունն ու ավելի ուշ այդ առիթով հանդես կգա հայտարարությամբ: