Փարիզի ահաբեկչության հաջորդ օրը Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Այնթափ քաղաքի փողոցներով Ալ-Նուսրա ահաբեկչական խմբավորման դրոշներով ավտոերթ է տեղի ունեցել։
Սոցկայքերում այս փաստը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ այսքան ահաբեկչություններից հետո թուրքական իշխանությունները դեռ թույլ են տալիս ահաբեկիչներին ազատ շրջել փողոցներում, ավելին նշել Փարիզի ահաբեկչության մեջ իրենց «հաջողությունը»։











